ԼՀԿ-ն քննարկում է Երևանի ավագանուց Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ քննարկում են Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Տեղկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այժմ քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»:










