Թրամփը սպառնացել է Իրանի դեմ կիրառել 2 տրլն դոլարով ձեռք բերված սպառազինությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Իրանի դեմ նոր զենք կկիրառի այն դեպքում, եթե Թեհրանը հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է Twitter-ի իր էջում:
«ԱՄՆ-ն հենց նոր 2 տրլն դոլար է ծախսել ռազմական սարքավորումների վրա: Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու վրա, մենք այդ նոր ու հիանալի սպառազինությունը կուղարկենք նրանց ուղղությամբ, առանց հապաղելու»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:
ԱՄՆ նախագահը նշել էր, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:
«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- գրել էր Թրամփը։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին:
Այսօր գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մարմինը տեղափոխել են Իրան. տեղի է ունենում հրաժեշտի արարողությունը:
The United States just spent Two Trillion Dollars on Military Equipment. We are the biggest and by far the BEST in the World! If Iran attacks an American Base, or any American, we will be sending some of that brand new beautiful equipment their way...and without hesitation!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 5, 2020










