Հրայր Թովմասյանն այցելել է ՀՔԾ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այօր այցելել ՀՔԾ: Tert.am –ի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասաց, որ չի կարող ասել ՝ ինչ քննչական գործողությունների է մասնակցելու:
«Մի մասը նախաքննության գաղտնիք է, մի մասը՝ պետք չէ ինչ-որ բան ասել: Ես կուզենայի իմանալ, թե ով է ձեզ տեղեկացրել այսօրվա քննչական գործողությունների մասին, որովհետև այս ամբողջը պետք է գաղտնիության պայմաններում լինի»,-ասաց Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովասյանին նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով մեղադրանք էր առաջդարվել դեկտեմբերի 27 –ին, նա հրաժարվել է ցուցմունք տալուց:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նույն գործի շրջանակներում կալանավորված է նրա սանիկ, Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանը: Նրա փաստաբան Տիգրան Աթանեյսնաը պնդում է, որ Փանոսյանն ազատազրկված է, որովհետև Հրայր Թովմասյանի սանիկն է:









