«Սա բացառապես քաղաքական հետապնդում է»․ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

21։52
Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց։ Վերջինս լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ իրեն բերման են ենթարկել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով։
21։17
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը լրագրողներին հայտնեց, որ Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ապօրինի զենք–զինամթերք պահելու կասկածանքով։
21։00
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն։
Վարչության դիմաց են Նարեկ Սամսոնյանի ընկերներն ու աջակիցները։
Հիշեցնենք, որ այսօր բերման էին ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Նա ավելի ուշ ազատ է արձակվել։
Բերման էին ենթարկվել նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիրներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, միաբանության մի քանի անդամներ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։









