Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար պատժել 5 տարի ազատազրկմամբ
ԱԺ-ն շարունակում է արտահերթ նիստով քննարկել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Վահե Դանիելյանը նշեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում առաջարկվում է կատարել փոփոխություն և սահմանել, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու դեպքում վարչական պատասխանատվություն սահմանել նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 500-ապատիկի չափով։
«Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման սահմանափակումների խախտելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչ 300-ապատիկի չափով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քրեական օրենսգրքին, նա ասաց, որ առաջարկվում է՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որը անզուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, պատժվում է կալանքով միչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:










