Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, վարակվածների թիվը 329 է

10:06 • 27.03.20

Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: 

Բուժվածների թիվը 18 է, փաստացի բուժվողներինը՝ 311, բացասական թեստերը՝ 1625, մահվան ելքերը՝  1:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել 3 զինծառայողից, որոնցից մեկի ընտանիքի անդամի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, վարակվածների թիվը 329 է