ԱԺ-ն երկրորդ արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը

17:34 • 31.03.20

18:17

69 կողմ ձայնով ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

18: 10

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ 

կատարելու մասին և կից փաթեթն երկրորդ արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 69 ձայնով:

Ընդդիմությունը չի մասնակցում այսօր երկրորդ անգամ հրավիրված արտահերթ նիստին:

17:34

Կառավարությունը նորից է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ: Օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթն է:

Նախագիծը սահմանում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձևով և կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) և հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր նախագիծը, իսկ այսօր՝ երկրորդ ընթերցմամբ  այն չընդունվեց, քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: