Գյումրիում դանակահարված ոստիկանների վիճակը կայուն է

16:59 • 14.04.20

Գյումրիի Հայուհու հրապարակում այսօր դանակահարված երկու ոստիկանների վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին Tert.am-ին հայտնեցին «Գյումրի» ԲԿ-ի մամուլի ծառայությունից:

«Տուժած ոստիկաներից 1995-ին ծնված Ա. Բ.-ի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի կտրած-կծակած վերք, իսկ 1989-ին ծնված Ա. Հ.-ի մոտ աշխատորշվել է ձախ ազդրի կտրած-ծակած վերք: Կատարվել է վերքերի վիրաբուժական զննում, շարունակում են ստանալ բժշկական օգնություն»,-ասացին ԲԿ-ից:

Հիշեցնենք, որ ոստիկանների դանակահարության դեպքը տեղի էր ունեցել այսօր՝ ժամը 14:30-ի սահմաններում: