Իրավապահ համակարգի աշխատողների հագուստով բեմականացումը ճիշտ չէ, դրա արդյունքն այսօր կտեսնեք. Էդուարդ Մարիտիրոսյանը՝ ԱԱԾ աշխատակիցների հարսանիք ներխուժելու բեմականացման մասին

16:32 • 05.06.20

«Դրա արդյունքն այսօր կտեսնեք»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ տեսանյութ է հրապարակվել, որտեղ բեմադրված է, որ ՀՀ ոստիկանության ու ԱԱԾ աշխատակիցները ներխուժում են հարսանիք, չե՞ք կարծում, որ դա այն բանի արդյունքն է, որ ԱԱԾ-ին հանձնարարվում են այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք իր տիրույթում չեն:

«Դա «Վիլլա հիլս» ռեստորանային համալիրում է եղել, Պտղնիում: Կարծում եմ՝ իրավապահ համակարգի աշխատողների համազգեստով բեմականացում կատարումն այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:

Tert.am-ի մեկ այլ հարցին՝ ինչո՞ւ են սկսել ծաղրել, հեգնել, արդյո՞ք դա պայմանավորված չէ դերակատարության նվազամբ, երկրի վարչապետի կողմից ուժային կառույցների թիրախավորմամբ՝ Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք կատարում ենք մեր աշխատանքը, մեր ծառայությունները»:

Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին՝ Մարտիրոսյանը նշեց, որ ովքեր թերանում են՝ մեկ րոպե ավել այդ մարդկանց չեն պահում: