Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայացրել` ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի

12:22 • 06.06.20

Ազգային անվտանգության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա խոսնակ Մանե Գևորգյանի:

Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ Դատական տեղեկատվական համակարգից:

Արթուր Վանեցյանը զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, դրանք հեռացնելու, հերքման տեքստը հրապարակելուն պարտավորեցնելու, պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջ է ներկայարցել:

Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: