ՌԴ-ին ընդհանրապես ձեռնտու չէ ցանկացած ռազմական հակամարտությունը հարևան երկրներում և իր սահմաններին. Դենիս Ֆոմին-Նիլովը` հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

23:03 • 19.07.20

Իհարկե, Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չէ ցանկացած ռազմական հակամարտությունը հարևան երկրներում և իր սահմաններին, ինչպես ձեռնտու չէ այն երկրներում անկայունությունը, որոնց հետ կապված է բազմաթիվ պատմական, տնտեսական և մշակութային կապերով:

Tert.am -ի հետ զրույցում այսպես ասաց Ռուսաստանի հումանիտար գիտությունների պետական ակադեմիայի ռեկտոր, պատմաբան Դենիս Ֆոմին-Նիլովը՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին ադբեջանական սադրանքների արդյունքում  եղած լարվածությանը:

«Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները, ինչպես նաև քաղաքական էլիտաները վաղուց պետք է հասկանային, որ 21-րդ դարում չպետք է ապրես 19-րդ դարի պատկերացումներով. հողը և տարածքները չունեն նշանակություն, ամենակարևորը մարդիկ են, մարդկային կապիտալը»,- ասաց նա:

Նա նշեց, որ ինչպես միջանձնային հարաբերություններում բռնության դեպքում չես կարող լավը լինել, այնպես էլ Ղարաբաղյան հինախնդրի կարգավորան գործընթացը բռնությունը միայն վատթարացնելու է:

«Այն դեպքում, որ այդ պատերազմում չեն կարող հաղթողներ լինեն... պարտություն են կրելու բոլորը»,- նշեց նա:

Դրա համար, ըստ նրա,  սթափ գլխով և սառը սրտող քաղաքականություն է անհրաժեշտ երկու կողմերից էլ:

«Բացի այդ անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանին նստի, ուրվագծվեն բոլոր դեմ և կողմերը, օբյեկտիվորեն հասկանան իրականությունը և գտնեն փոխշահավետ լուծումներ»,- ասաց նա: 

Հռիփսիմե Հովհաննիսյան