ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում մարտից մինչև օգոստոս Առողջապահության նախարարությունը ծախսել է մոտ 9 մլրդ 4 մլն ՀՀ դրամ

13:40 • 25.08.20

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  Առողջապահության նախարարության իրականացրած փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Աղյուսակում ներառված են բացառապես Առողջապահության նախարարության կատարած ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։