Ադրբեջանից արձակված երկու հրթիռ ընկել են Իրանի տարածքում

22:02 • 28.09.20

Երկու ադրբեջանական հրթիռներ ընկել են Իրանի տարածքում: Այս մասին հաղորդում է ՌԴ Լուրերի դաշնային գործակալությունը՝ հղում անելով իրանական պարբերականին:

Մասնավորեցվում է, որ հրթիռները հայտնաբերվել են Արևելյան Ադրբեջան նահանգի Խոդաֆերին գավառի շրջանում: Ադրբեջանական արկերն ընկել են մոտակա գյուղը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։