Աբխազիայից կամավորների խումբը պատրաստվում է մեկնել ԼՂ. լրատվամիջոցներ
Աբխազիայի նախագահի օգնական Ահրա Ավիդզբան սոցցանցերում հայտնել է, որ երկրից կամավորներ են պատրաստվում մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը նշում է, որ այս տեղեկությունները հաստատում են աբխազական թելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարները։
«Աբխազիայից կամավորների առաջին խումբը մեկնում է Ղարաբաղ։ «Սոչի» օդանավակայան»,- գրում է D News Абхазия թելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբխազիայի հայ համայնքը Արցախի համար միջոցների հավաքագրման մասին հայտարարություն էր տարածել։ Այս նախաձեռնությունը աջակցել էին նաև աբխազական որոշ քաղաքական միավորումներ։











