ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի տան մոտ բողոքի ակցիա անողների վրա ջուր թափեցին (տեսանյութ)

15:51 • 03.12.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի տան բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ նրան մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանական ծրագրի մասնակից լինելու համար։

«Լուսինե Բադալյան (Լուլու) Դուք խոնարհվում էիք թուրքի առաջ, Դուք ազգի դավաճան եք»,-ասել են ակցիայի մասնակիցները։

Տելեգրամյան Mediaport ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մի կին ջուր թափում հավաքված քաղաքացիների վրա։

Ալիքի պնդմամբ՝ ջուր թափողը Լուսինե Բադալյանի մայրն է։