«Նիկոլ, դավաճան, հեռացիր». Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտան. ոստիկանները հեռացրեցին նրանց (տեսանյութ)
19:00
Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտան. ոստիկանները հեռացնում են նրանց:
18։52
Քաղաքացիները պարբերաբար տեղաշարժվում են՝ փակելով տարբեր խաչմերուկներ: Այս պահին նրանք փակել են Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկը: Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները նստել են փողոցում, սակայն ոստիկանները փորձում են հեռացնել նրանց:
18.38
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները բանջարեղենով լցված զամբյուղներով փակել են Մաշտոցի պողոտան:
Հարցին, թե ինչու են զամբյուղներում կաղամբ և դդում, ակցիայի մասնակիցներից մեկն արձագանքեց. «Բոլորս գիտենք, որ իշխանության մեջ կան մարդիկ, որ անգամ դդումից քիչ խելք ունեն, կաղամբից քիչ՝ հայրենասիրություն: Սա այսօրվա Կառավարության խորհրդանիշն է»,-ասաց նա:
Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ, ապազգային տեսակով վաճառել է մեր ազգային արժանապատվությունը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ՝ Հայաստան»: Նրանք փորձեցին նաև աղբամաններ տեղադրել փողոցում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:
Նշենք, որ տեղում են ոստիկանության աշխատակիցներ: Այս պահին նրանք բերման են ենթարկում քաղաքացիներին:










