ՏՄՊՊՀ-ն ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման համար շուկայում մոնիթորինգ է իրականացնում՝ պարզելու արդյոք կա գերիշխող դիրքի չարաշահում

16:58 • 03.12.20

Ահազանգեր կան, որ ԱԳԼՃԿ-ներում մեքենաների համար նախատեսված գազի գինը թանկացել է՝ դառնալով 320 դրամ: Խնդիրը հասկանալու համար Tert.am-ը նախ դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, պատճառը պարզելու համար: ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լուսինե Ազիզյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանձնաժողովը ԱԳԼՃԿ-ների գազի խնդրով չի զբաղվում:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խոսնակ Անի Սմբատյանն էլ Tert.am-ին հայտնեց, որ ՏՄՊՊ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։

«Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ֊-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք աշխատանքները ամփոփելուն պես»,- նշեց նա: