Քաղաքը պարալիզացված է, կենտրոնական հիմնական փողոցները փակ են
Քաղաքը պարալիզացված է: Կենտրոնական հիմնական փողոցները փակ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը և լուսանկար հրապարակել։
«Սա է դավաճանության հետևանքը: Քաղաքն ի՞նչ` ամբողջ երկիրն է պարալիզացված: Ու ժողովուրդը: Իսկ լուծումը մեկն է` դավաճանը պետք է հեռացվի»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները, տևական ժամանակ է, բողոքի ակցիաներ են անում: Այսօր անհնազանդության ակցիաներ են մայրաքաղաքի մի շարք փողոցներում։










