Գերմանիայի ներկայացուցիչը նշանակվել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար
Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման`բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը, հայտել է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ուրախ եմ, որ մենք ամեն ինչ պատրաստել ենք նոր ղեկավարների նշանակման համար: Գլխավոր քարտուղար`Հելգա Շմիդ, Ժողովրդավարական հաստատաությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն`Մատեո Մեկաչի, ԶԼՄ-ների ազատությանը վերաբերվող հարցերով ներկայացուցիչ`Թերեզա Ռիբեյրո և ազգային փոքրամասնությունների գլխավոր հանձնակատար`Կայրաթ Աբդրախմանով»,- ասել է Ռամանը`խնդրելով առաջիկա երեք տարում օգնել նրանց`իրենց մանդատների շրջանակներում կատարվելիք աշխատանքներում:










