Պետության սահմանների անձեռմխելիության խնդիրը չպետք է թողնել ինքնահոսի, կամ բնակիչների հույսին. Ալեքսանդր Մարգարով

18:07 • 04.12.20

Այստեղ խնդիրը պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանքն է, այսինք` յուրաքանչյուր որոշում իր մեջ պետք է պարունակի և՛ բովանդակային մասը, և՛ նախատեսի փորձագիտական և վերլուծական մասը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը`անդրադառնալով նոյեմբերի իննին ստորագված համաձայնագրից հետո Հայաստանի որոշ շրջաններրի սահմանամերձ դառնալուն:

Նա նշեց, որ այդ որոշումը ադրբեջանական կողմը ընկալում և մեկնաբանում է յուրովի, այս մեկնաբանություններից զերծ մնալու համար անհրաժեշտ է, որ հայկական պետությունը ցույց տա, որ ինքը գոյություն ունի ի, ի վիճակի է  իրականացնել այն գործառույթները, որոնք բնորոշ են յուրաքաչյուր պետությանը` այդ թվում անվտանգային գործառույթը, որը վերաբերում է սեփական սահմաններին և սեփական քաղաքացիների պաշտպանությանը:

«Պետության արդյունավետությունը նաև ներառում է այն էլեմենտը, որը վերաբերում է սեփական տարածքներին, ըստ էության՝ խոսքը նրա մասին է, որ եթե տեղի է ունենում սուվերեն իշխանության  հետ կապված խնդիրներ, պետությունը պետք է ի վիճակի լինի այս ինքնիշխանության հետ կապված հարցերը լուծի»,-ասաց նա և նշեց, որ այս գործառույթի իրականացման համար ավելի հետամուտ պետք է լինել:

«Եթե ինչ-որ մի շրջան փոխում է կարգավիճակը, դա նշանակում է, որ ամբողջ զարգացման և կառավարման քաղաքականությունը պետք է ենթարկվի, վերանայվի: Անհրաժեշտ է մշակել նոր ռազմավարություն` կապված համապատախսան տարածքի, ապրելակերպի հետ».-ասաց նա:

Ալեքսանդր Մարգարովը նշեց, որ պետությունն այս ուղղությամբ փորձում է առայժմ հիմնականում ուշադրություն դարձնել սոցիալական խնդիրների լուծմանը: «Ես վստահ չեմ, որ տեսել եմ կոնկրետ քաղաքականությունը ուղղված այն հարցին, թե ինչպես պետք է լուծում ստանալ սահմանազատման հարցը, կապված այն բանի հետ, որ ունենք փոփոխված իրավիճակ:  Անհրաժետ է մշակել արագ արձագանքման հրատապ խնդիրների շարք, որը վերաբերում է այդ թվում նաև պետության սահմանների անձեռմխելիության  խնդրին, այլ ոչ թե թողնել այդ հարցը ուրիշ դերակատարների, կամ թողնել ինքնահոսի, կամ տեղի բնակիչներին: Պետության իմաստը հենց կայանում է նրանում, որ ինքը պաշտպանում է սեփական սահմանները և սեփական քաղաքացիներին»,-ասաց նա: