Վերջին 72 ժամում՝ 30 հարված. ռուսական և սիրիական կործանիչները Սիրիայի կենտրոնում համատեղ հզոր հարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերին
Ռուսական և սիրիական օդային ուժերը մեծացրել են իրենց ներկայությունը Կենտրոնական Սիրիայի երկնքում` բազմաթիվ հարվածներ հասցնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Համայում, Հոմսում և Ռաքքայում տեղակայված դիրքերին, հայտնել է www.almasdadnews.com-ը:
Ըստ որոշ աղբյուրների՝ հարվածները ղեկավարել է ռուսական օդուժը, որը վերջին 72 ժամվա ընթացքում հասցրել է ավելի քան 30 հարված:
Ավիահարվածների մեծ մասը կենտրոնացած են եղել Համայի Աս Սաան շրջանում, որտեղ «Իսլամական պետություն»-ը տարվա սկզբից փորձում է մշտական ներկայություն հաստատել: ԻՊ-ը շարունակում է հարվածներ հասցնել Համայի արևելյան տարածքներին` Դեր Զոր Հոմս սահմանագծի երկայնքից:
Հիշեցնենք, որ նախկինում «Իսլամական պետության» գրոհայինները հսկայական ավերածությունների են ենթարկել արևելյան Հոմսն ու արևմտյան Դեր Զորը, սակայն սիրիական և ռուսական բանակների համատեղ գործողությունների արդյունքումխմբավորումը տեղափոխվել է կենտրոնական Սիրիա`կառավարության դեմ հարձակումները վերսկսելու:










