Ճապոնիայում կորոնավիրուսից առաջին անգամ 20-ից ցածր տարիքի մարդ է մահացել

15:13 • 04.12.20

Ճապոնիայում գրանցվել Է կորոնավիրուսից մինչև 20 տարեկան հիվանդի մահվան առաջին դեպքը երկրում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Ընդամենը Ճապոնիայում համավարակի ամբողջ ժամանակաշրջանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 156 հազար դեպք, 2274 մարդ մահացել Է: Ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում գտնվում Է 497 մարդ,: