Մոսկվայում համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից ավելի քան 9200 մարդ է մահացել. ТАСС

02:12 • 04.12.20

Մոսկվայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից 77 մարդ է մահացել, որոնց բոլորի մոտ հիվանդությունը թոքաբորբով է ուղեկցվել, հաղորդում է ТАСС-ը:

Կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը Մոսկվայում հասել է 9203-ի:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման 625 189 դեպք է գրանցվել, 471 833 վարակակիր ապաքինվել է:

Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր թվի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Մոսկվային: