Մոսկվայում ծրագրում են COVID-19-ի դեմ պատվաստման 170 կենտրոն բացել

15:19 • 04.12.20

Մոսկվայի իշխանությունները հույս ունեն, որ մինչև տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստման 170 կենտրոն կբացվի քաղաքում: Այդ մասին ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 4-ին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով փոխքաղաքապետ Անաստասյա Ռակովան:

«Մենք պատվաստման 70 կենտրոն ենք բացել, շատ մեծ հույսեր ունենք, որ պատվաստանյութերն օրեցօր Մոսկվայում կստացվեն ավելի ու ավելի շատ, և մինչեւ տարեվերջ, առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա սկիզբը, մենք պատվաստման 170 կենտրոն կբացենք Մոսկվայում և հետագայում կավելացնենք դրանց քանակությունը»,-պատմել Է Ռակովան՝ հանդես գալով «Մոսկվա 24» հեռուստաալիքի եթերում:

Նա ճշտել Է, որ պատվաստման իրավունք ունեն ոչ միայն բժիշկները, ուսուցիչները, այլև ուսումնական և բժշկական հաստատությունների մյուս աշխատողները, նրանք, ովքեր զբաղվում են կլինինգով, կրտսեր բուժանձնակազմը, ադմինիստրատորները:

«Որովհետև նրանք բժիշկներից և ուսուցիչներից քիչ չեն վտանգում իրենց՝ շփվելով մեծ թվով մարդկանց հետ»,-պարզաբանել Է փոխքաղաքապետը: