ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Լատվիայում ռուսալեզու Baltnews-ի և Sputnik Латвия-ի լրագրողներին քրեական հետապնդման ենթարկելը

05:37 • 04.12.20

ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Լատվիայի իշխանությունների կողմից Baltnews և Sputnik Латвия լրատվամիջոցների լրագրողներին քրեական հետապնդման ենթարկելը, հաղորդում է РИА Новости-ն:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Լատվիայի Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով` ԵՄ սահմանած պատժամիջոցների ռեժիմը խախտելու հատկանիշներով: Լրագրողները հարցաքննվելուց հետո ստորագրություն են տվել երկրից չբացակայելու վերաբերյալ. նրանց նկատմամբ կարող է վարչական տույժ կամ ազատազրկում կիրառվել:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքները բացարձակապես անընդունելի են:

«ԵՄ պատժամիջոցների ենթադրած սահմանափակումները միայն անհատական բնույթ ունեն և վերաբերում են բացառապես «Россия сегодня» միջաազգային լրատվական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովին և չեն կարող տարածվել բոլոր նրանց նկատմամբ, որոնք համագործակցում են նշված մեդիահոլդինգի հետ: Այս ամենը պատժիչ բնույթի քայլ է, որը որևէ կասկած չի թողնում առաջադրված մեղադրանքների` ռուսաֆոբ ենթատեքստ ունենալու հարցում: Խնդիրը բարձրաձայնվելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ժամանակ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: