Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 65 միլիոնը. ТАСС

03:59 • 04.12.20

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 65 միլիոնը, հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներին:

Վերջին տվյալների համաձայն` վարակման 65 016 336 դեպք է գրանցվել, մահացել է 1 502 728 մարդ, ապաքինվել` 41 705 009-ը: 

Վարակակիրների թվով առաջատարը կրկին Միացյալ Նահանգներն է` 14 086 016 դեպքով, Հնդկաստանը երկրորդն է` 9 534 964 վարակակրով, երրորդը` Բրազիլիան` 6 436 650 վարակակրով, Ռուսաստանը չորրորդն է, Ֆրանսիան` հինգերորդը: