29-ամյա կնոջ նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար մեղադրվող անձը փորձել է դիմել փախուստի, գործը դատարանում է. ՔԿ

17:39 • 04.12.20

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 36-ամյա տղամարդու կողմից 29-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինչպես նաև քննչական վարչության վարչական շենքից փախուստի փորձ կատարելու դեպքերի հանգամանքները:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ 2020թ. հու¬լի¬սի 26-ին՝ ժա¬մը 11:15-ի սահ¬ման¬նե¬րում, Վա¬նա¬ձոր քա¬ղա¬քին հա¬րա¬կից ան¬տա¬ռում 36-ամյա տղամարդը 29-ամյա կնոջ կամքին հակառակ, բռնություն գործադրելով, սեք¬սո¬ւալ բնույ¬թի բռնի գոր¬ծո¬ղութ¬յուն¬ներ է կա¬տա¬րել վերջինիս նկատմամբ:

Բա¬ցի այդ, ձեր¬բա¬կա¬լու¬մից հե¬տո՝ 2020թ հու¬լի¬սի 28-ին՝ ժա¬մը 20:40-ի սահ¬ման¬նե¬րում, ձեր¬բա¬կալ-ված¬նե¬րին պա¬հե¬լու վայր տե¬ղա¬փոխ¬վե¬լիս՝ 36-ամյա տղամարդը քննչա¬կան վար¬չութ¬յան վար¬չա¬կան շեն-քից փորձել է դիմել փա¬խուս¬տի, սա¬կայն իր կամ¬քից ան¬կախ հան¬գա¬մանք¬նե¬րում հանցագործությունն ավարտին չի հասցրել.

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա¬կան օ¬րենսգր¬քի 139-րդ հոդ¬վա¬ծի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 1-ին մա¬սով և 34-355-րդ հոդ¬վա¬ծի (ձերբակալված, կալանավորված, ազատազրկման հետ կապված պատժի դատապարտված կամ արգելանքի վերցված անձի փախուստի փորձ) 1-ին մա¬սով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: