ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի համավարակի պայմաններում. Բայդենը պատմել է անվտանգության ապահովման մասին
ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի հունվարի 20-ին համավարակի պայմաններում, այդ պատճառով հատուկ ուշադրություն կդարձվի մասնակիցների անվտանգությանը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը:
«Գլխավորը մարդկանց անվտանգությունն ապահովելն է: Մենք կհետևենք գիտական առաջարկներին և հաշվի կառնենք փորձագետների կարծիքը, որպեսզի երդմնակալության արարողության ժամանակ ապահովենք անվտանգությունը»,- RT-ի փոխանցմամբ՝ ասել է Բայդենը:
Նա նկատել է, որ տվյալ պահին քննարկվում են այդ արարողության անցկացման վերաբերյալ ծրագրեր:
Բայդենն ընդգծել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակին, «անհրաժեշտ է մարդկանց հնարավորություն տալ նշել այդ իրադարձությունը»:










