ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրում մարիխուանայի օրինականացման մասին օրինագիծ. РИА Новости

02:39 • 05.12.20

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ուրբաթ քվեարկել է մարիխուանայի օրինականացման օգտին, սակայն այդ քայլի գործնական հետևանքներ դեռևս չեն սպասվում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ներկայացուցիչների պալատը 228 կողմ և 164 դեմ ձայներով ընդունել է օրինագիծ, որը  միտված է երկրի մակարդակով մարիխուանայի օրինականացմանը և դատվածության հանումն այն անձանցից, որոնք դատապարտվել են առանց բռնության մարիխուանայի վաճառքի և պահման հետ կապված հանցագործությունների համար:

Ընդ որում, հանրապետականները, որոնք գերիշխող են սենատում, այդ օրինագիծը չեն ողջունում, համապատասխանաբար, ըստ կայքի, Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված նախագիծը դժվար թե մոտ ապագայում ընդունվի կոնգրեսի երկու պալատների կողմից: