ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարները պլանավորում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրություն սկսել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ զանգվածային արտադրություն սկսելու առաջարկով:
Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այժմ պետք է միավորենք ջանքերը՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար նախատեսված պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսելու համար», - ասել է նա՝ խոսելով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ առաջարկների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրության մասին համաձայնագիր են ստորագրել։










