Ինձ հրավիրել են Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ կապված վերջին օրերին արժանապատիվ սպաների համակարգից դուրս գալու ալիքի հետ․ Նարեկ Մալյան

21:15 • 11.12.20

Տեղեկացնեմ, որ ինձ հրավիրել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն կապված վերջին օրերին ոստիկանությունից արժանապատիվ սպաների համակարգից դուրս գալու ալիքի հետ: Այս մասին գրառում է կատարել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Ես որոշեցի մերժել այդ հրավերը»,-գրել է նա:

Նշենք, որ վերջին օրերին Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ դիմումներ են գրելով՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը գործող իշխանություններին։