Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ 101 քաղաքացի բերման է ենթարկվել․ Ոստիկանություն

21:16 • 11.12.20

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր իրականացված ակցիայի ժամանակ Ոստիկանությունը բերման է  ենթարկել 101 քաղաքացու: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ  վարչությունից:

Թե բերման ենթարկվածներից քանի՞սն են ազատ արձակվել, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից դժվարացան պատասխանել, նշելով, որ քաղաքացիները  տարբեր ժամերի են բերման ենթարկվել, 3 ժամվա ընթացքում արձանագրություններ են կազմվում  և ազատ են արձակվում, հնարավոր է արդեն ազատ են արձակվել: