Իշխան Սաղաթելյանին ոստիկանները քիչ առաջ բռնի ուժով բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից՝ խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ․ Հայրենիքի փրկության շարժում

17:21 • 11.12.20

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին ոստիկանները քիչ առաջ բռնի ուժով բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից՝ խաղաղ բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը։

Ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել նաև ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին

Օրվա ընթացքում բերման են ենթարկվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ: