Մենք խոստում ունենք տված Եռաբլուրում, որ մեր ներքին դավաճաններից ազատվելուց հետո, պայքարելու ենք ավելի լավ հայրենիք ունենալու և կորսված տարածքները հետ բերելու համար. Վահագն Վարագյան

20:23 • 11.12.20

Երևանի պետական համալսարանի բակում ի հիշատակ զոհվածների իրականացվում է մոմավառություն:

Մոմավառությանը խոսք հնչեցրեց հոգևորականը, ընդգծելով, որ հավաքվել են խոնարհումը և տուրք մատուցելու նահատակ զինվորներին, որոնք մաս և բաժին են կազմել ԵՊՀ-ին։

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանն, ով նախաձեռնել էր մոմավառությունը, նշեց, որ 18 տարի ԵՊՀ ում դրված Արցախյան առաջին պատերազմի զոհերի հուշակոթողի կողքով առանձնահատուկ պարծանքով է անցել, բայց վերջին մեկ ամսում գլխիկոր է անցնում, քանի որ այս պատերազմում պարտվեցինք։

Նա նշեց, որ պատերազմում ԵՊՀ ից 30-ից ավել զոհված ուսանողներ և դասախոսներ կան և ավելի մեծ քանակությամբ վիրավորներ, իր խոսքով՝ ցավոք այդ վիրավորումները և զոհերը եղան, որ հայրենիքը պահենք, սակայն դա տեղի չունեցավ, որի պատճառը, ըստ նրա, դավաճանված լինելն է. «Մենք խոստում ունենք տված և Եռաբլուրում, և այստեղ, որ մեր ներքին դավաճաններից ազատվելուց հետո, պայքարելու ենք ավելի լավ հայրենիք ունենալու և կորսված տարածքները հետ բերելու համար, քանի որ այլընտրանք չունենք»: