Եթե Ղարաբաղը չկարողացավ պաշտպանի, ինչպե՞ս է պաշտպանելու Հայաստանը, ի՞նչ է՝ Արցախն այլևս Հայաստան չէ՞, որ  չկարողացավ  պաշտպանել. Արթուր Խաչատրյան

17:56 • 11.12.20

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պետք է հրաժարական տա ևՀայաստանին զարգանալու և գոյատևելու հնարավորութուն տա, որովհետև այդ մարդու առաջնորդությամբ Հայաստանը ապագա չունի. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված «Արժանապատվության երթի» ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը:

«Արցախի մասնատումը սպառնում է Հայաստանին, թուրքերը անթաքույց պահանջում են Զանգեզուրը, Սևանը նաև Երևանը: Եթե Ղարաբաղը չկարողացավ պաշտպանի, ինչպե՞ս է պաշտպանելու Հայաստանը, ինչ է Արցախը այլևս Հայաստան չէ՞, որ  չկարողացավ  պաշտպանել»,- նշեց նա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը 6 ամսվա ճանապարհային քարտեզ է ներկայացրել, իշխանամետները պնդում են, որ 6  ամիս պետք է սպասել, հետո նոր ընտրություններ իրականացնել. Արթուր Խաչատրյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի ասել, որ 6 ամիս հետո կգնա, նա ասել է 6 ամիս հետո հաշվետություն կտա և հնարավոր է, որ 6 ամիս հետո ասի, որ երկիրը ծաղկում է, խաղաղություն է տիրում և չհեռանա.

«Նրա տնտեսական քաղաքականությունը մենք տեսել ենք, այդ մարդու տնտեսական մտքի գագաթնակետը ալկոգելով երկիրը պահելն էր, ասեց՝ կորոնավիորսի պատճառով աշխարհում առաջանալու է ապրանքների դեֆիցիտ և Հայաստանը 30 մլրդ դոլարի ապրանք կարող է արտահանել, արտահանե՞ց թե ոչ: Նա խոսում է տնտեսակաքն հեղափոխության մասին՝ ունե՞նք տնտեսական հեղափոխություն, երկուսուկես տարիների ընթացքում տնտեսական աճ արձանագրե՞լ ենք թե ոչ: Վարչապետը և իր ընտանիքը միայն հայկական արտադրության ապրանք է հագնում, դա ծիծաղելի չէ՞: Հիմա դե թող հարյուր փաստ ներկայացնի, թե  ինչքան զոհեր ունենք, տարածքների կորուստ ունենք»:

Արթուր խաչատրյանի համոզմամբ՝ Վազգեն Մանուկյանի անցյալը ցույց է տալիս, նա ամենածանր պայմաններում կարողացել է համախմբել ժողովրդին և շրջել  պատերազմի անիվը, երբ ադրբեջանցիները գրավել էին Արցախի 40 տոկոսը.

«Վազգեն Մանուկյանը ունի դրական պատմություն իսկ ի՞նչ դրական պատմություն ունի այդ մարդը, որ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, արժանիքները դրեք և համեմատեք: Վազգեն Մանուկյանը  կանգնած էր Արցախյան շարժման, Հայաստանի անկախության ակունքներում  և փաստորեն հաղթեց 96 թվականին բայց, չցանկացավ, որ մի քաղաքացու քթից արյուն կաթա, ասաց՝ ես կհրաժարվեմ պայքարից միայն մեկը չտուժի, իսկ Փաշինյանը արեց հակառակը»: