Բոլորիս նպատակն է Հայաստանն ազատագրել Նիկոլից, նրա թիմից, որովհետև երկիրը ծախեց թշնամուն, իմ, ընկերներիս ազատագրած երկիրը տվեց թուրքին․ Փաշինյանը հրաժարականը պահանջող քաղաքացի (տեսանյութ)
Մեր բոլորի նպատակն է Հայաստանն ազատագրել Նիկոլից, նրա թիմից, որովհետև երկիրը ծախեց թշնամուն, իմ, ընկերներիս ազատագրած երկիրը տվեց թուրքին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը։
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ այլ տարբերակ չի եղել, քաղաքացին արձագանքեց՝ ինչպես կարող էր այլ տարբերակ չլինել․ «Տարբերակ միշտ լինում է, բոլոր իրավիճակներում»,-նշեց նա:
Դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ փրկվել է մի քանի հազար զինվորի կյանք, քանի որ նրանք կընկնեին շրջափակման մեջ, երթի մասնակիցն արձագանքեց՝ դա անտեղյակ մարդու հայտարարություն է։
Նա նշեց՝ գյուղացին է սահման պահում, թուրքի հետ սահման է գծում․ «Պետականություն չկա»,-նշեց նա։
Հարցին էլ՝ այս ճանապարհով կկարողանա՞ն հասնել Փաշինյանի հրաժարականին, քաղաքացին արձագանքեց, թե այժմ դա է ճանապարհը, և եթե Փաշինյանը մի քիչ արժանապատվություն ունենա, կհեռանա։
Հիշեցնենք, որ քաղաքացիները Երևանի Կասյան փողոցից «Արժանապատվության երթով» շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։










