Նիկոլը փողոցից հասավ իշխանության, բայց չպատկերացրեց՝ ուր է հասել, որովհետև տգետ է, անուս է. նա հոգեկան հիվանդ է. քաղաքացի
Ես չեմ կարող չմասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին, որովհետև ես հայ եմ, դրանով ամեն ինչ ասված է: Այս մասին այսօր Մաշտոցի պողոտայում ընդդիմության երթի ժամանակ ասաց ակցիային միացած քաղաքացիներից մեկը:
«Ես չեմ կարող չմասնակցել, որովհետև իմ երկրի, իմ հայրենիքի համար ժամանակին իմ հորեղբայրն է զոհվել, մոտ մեկ ամիս առաջ զոհվեց իմ ազգից կամավոր Հայկ Կարապետյանը: Չեմ կարող այս երթին չմասնակցել, որովհետև տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում: Նիկոլը փողոցից՝ Սորոսի ինկուբատորից հասավ իշխանության, բայց ինքը չպատկերացրեց՝ ուր է հասել, որովհետև տգետ է, անուս է, անդաստիարակ է, որովհետև նրա գեները «խարաբ» են: Նա հոգեկան հիվանդ է, անզեն աչքով էլ երևում է, թե քանի հիվանդություն ունի»,- ասաց քաղաքացին:
Նրա խոսքով՝ պետք է բոլոր հնարավոր միջոցները կիրառելով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Ըստ նրա՝ Գլխավոր դատախազը և ոստիկանապետը պետք է ձերբակալեն Նիկոլ Փաշինյանին. «Եթե գլխավոր դատախազը և ոստիկանապետը չլինեին դավաճան, եթե չլինեին կրկեսի շնիկներ, որոնց բերանը մինչև շաքարը չես դնում, շարժում չեն անում, ապա նրանք վաղուց Նիկոլին ձերբակալած կլինեին»։










