Սիրիայում փախստականների ճամբարում բռնկված հրդեհի հետևանքով 2 երեխա է զոհվել
Ուրբաթ օրը սիրիական «Ալ Հաուլ» գաղթականների ճամբարի վրաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու երեխա է մահացել ստացած այրվածքների պատճառով, այս մասին հայտնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը:
Ճամբարը գտնվում է Հասաքե շրջանի՝ ԱՄՆ աջակցությունը վայելող Սիրիական ժողովրդավարական ուժերի հսկողության տակ գտնվող տարածքներում:
Լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է ճամբարի վրաններից մեկում, որտեղ մարդիկ ապրում են դժվար մարդասիրական պայմաններում՝ ինչպիսիք են անապահովությունը, առողջության պահպանման համար բացակայող պայմանները:
Հիշեցնենք, որ 2011 թվականին սկսված և մինչ այժմ ընդմիջումներով շարուանկվող սիրիական պատերազմի հետրանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց տներից և այժմ ապրում են տարբեր երկրներում տեղակայված, գաղթականների համար նախատեսված ճամբարներում:










