Հունաստանը Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրի. Greek City Times

13:38 • 12.12.20

Այսօր` դեկտեմբերի 12-ին, Հայաստանին մարդասիրական օժանդակություն կտրամադրվի Հունաստանի կողմից` տեղի հայկական կազմակերպությունների խնդրանքից հետո: Այս մասին գրում է Greek City Times-ը, նշելով` Հունաստանի արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության ծառայությունը, իր մարդասիրական առաքելության շրջանակներում, օգնությունը կհասցնի Հայաստան:

Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայ կապույտ խաչը և Ողորմության խաչ Մակեդոնիա-Թրակիան, Աթենքում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, մարդասիրական օգնություն են հավաքել Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժմամբ պխայմանավորված:

Greece humanitarian aid

Տրանսպորտային ինքնաթիռ տրամադրած Ազգային պաշտպանության նախարարության համագործակցությամբ հենց այսօր նախատեսվում է բեռների առաքումն ու տեղափոխումը Հայաստան:

Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ և սնունդ` արցախցի փախստականների համար:

Նախաձեռնությունը պատկանում է թե՛ տեղի հայկական համայնքին, թե՛ հույներին:

Armenian refugees.

Գործողությունները համակարգում է Միջազգային զարգացման համագործակցության ծառայության գլխավոր տնօրեն պարոն Գ. Լարիսիսը:

Ուղարկված օգնությունը ՀՀ կհասցվի արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանում Հայ օգնության միության մասնաճյուղի ներկայացուցիչների  միջոցով:

Armenian flag Serres Alexandros Chrysafis