Նեթանյահուն Մարոկկոյի հետ հարաբերությունների կարգավորումը «պատմական խաղաղությանն» ուղղված քայլ է որակել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իսրայելի և Մարոկկոյի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը «պատմական խաղաղություն» որակելու և դրա կնքմանն իր անմիջական մասնակցությունն ունենալու համար, գրում է Al Arabiya-ն։
Նեթանյահուն հեռուստաուղերձի ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և արաբական երկրի միջև վերջին ամիսների ընթացքում չորրորդ համաձայնագիրը «ջերմ խաղաղություն կհաստատի»՝ ընդգծելով, որ հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի Մարոկկոյի և Իսրայելի միջև ուղիղ թռիչքներին։
«Ես միշտ հավատացել եմ, որ այս պատմական հաշտությունը մի օր տեղի կունենա և միշտ աշխատել եմ այդ ուղղությամբ»,- հայտարել է Իսրայելի վարչապետը։
Թրամփին շնորհակալություն հայտնելուց հետո նա հավելել է. «Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ 6-րդին՝ այս պատմական որոշումը ընդունելու և մեր միջև պատմական խաղաղություն հաստատելու համար»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Մարոկկոն և Իսրայելը պայմանավորվել են կարգավորել իրենց հարաբերությունները՝ ամերիկյան միջնորդությունից հետո:
Նշենք, որ օգոստոսից ի վեր Մարոկկոն դարձել է 4-րդ արաբեկան երկիրը՝ ԱՄԷ-ից, Բահրեյնից և Սուդանից հետո, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ:










