Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 2.3 միլիոնը. 1 օրում՝ ցուցանիշն աճել է 13 հազարով. RT
Վերջին 1 օրում Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվն աճել է 13 406-ով և հասել 2 351 372-ի: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սոցիալական հարցերի և առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երկրում ընդհանուր առմամբ համավարակի հետևանքով մահացել է 57 567 մարդ: Միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ հոսպիտալացվածների թիվը վերջին 7 օրերի ընթացքում կազմել է 8 435:
Հիշեցնենք, որ աշխարհում «Քովիդ-19»-ով վարակման ցուցանիշը դեկտեմբերի 10-ի դրությամբ հասել է 68 165 877-ի, հաղորդում է ТАСС-ը:
Վարակման ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն, որտեղ կորոնավարակակիրների թիվը 14 972 356, Հնդկաստանը՝ վարակման 9 767 371 դեպքով, Բրազիլիան` 6 674 999, Ռուսաստանը՝ 2 541 199, Ֆրանսիան՝ 2 269 668 դեպքով:
Մեկ միլիոնից ավելի վարակման դեպքեր են արձանագրվել նաև Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Կոլումբիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Լեհաստանում և Իրանում:
Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է ավելի քան 1,5 մլն մարդ:










