Միլիոնավոր մարդիկ պատվաստանյութ կստանան մոտակա օրերի ընթացքում. ԱՄՆ-ում թույլատրել են կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության մշակած պատվաստանյութի արտակարգ կիրառումը. New York Times

06:45 • 12.12.20

ԱՄՆ դեղորայքի և սննդամթերքի որակի սանիտարական տեսչության վարչությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության մշակած պատվաստանյութի արտակարգ կիրառումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով New York Times պարբերականին:

Լրատվամիջոցը, հղում տալով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին, նշում է, որ «որոշումը նշանակում է, որ միլիոնավոր մարդիկ պատվաստանյութ կստանան մոտակա օրերի ընթացքում»: Լիցենզավորման մասին տեղեկությունը ներկայացվել է 3 անանուն աղբյուրների կողմից: 

Հիշեցնենք որ հինգշաբթի վարչության կից փորձագետների կոմիտեն քվեարկել էր ամերիկյան դեղագործական հսկա Pfizer-ի և գերմանական  BioNTech ընկերության կողմից ներկայացված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտակարգ կիրառումը թույլատրելու հարցի շուրջ: