Եգիպտոսի օդուժի Rafale կործանիչները Լիբիայի հետ սահմանին ոչնչացրել են ահաբեկչական խոշոր շարասյուն (տեսանյութ)
Եգիպտոսի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ իր ուժերը կանխարգելիչ հարված են հասցրել Լիբիայի հետ սահմանին գտնվող ահաբեկչական տարրերի դեմ, որի ընթացքում ոչնչացվել են ահաբեկիչներով, զենքով և զինամթերքով բեռնված 21 չորս անվահեծ մեքենա:
Այս մասին հայտնում է almasdarnews.com-ը՝ նշելով, որ գործողության մասին տեղեկատվությունը ստացվել է ՊՆ հայտարարության այն հատվածից, որտեղ մանրամասնվում են սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 8-ը «պետության բոլոր ռազմավարական ուղղություններում ահաբեկչության դեմ պայքարի զինված ուժերի կողմից գրանցած հաջողությունները»։
Թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ ճշգրիտ օդային հարվածներ են հասցվել Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Rafale կործանիչներով, որոնք այս գործողությունում գլխավոր դերակատարում են ունեցել՝ թիրախավորելով և ոչնչացնելով Լիբիայի սահմանի մոտ գտնվող ավելի քան 20 մեքենա զենք ու զինամթերք պարունակող ահաբեկչական շարասյունը:
Գործողությանը մասնակցել են նաև Եգիպտոսի ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռները, որոնք վերահսկել են իրավիճակը։
Հատկանշական է նշել, որ ֆրանսիական արտադրության Rafale օդանավները կարող են կրել բարձր ճշգրտության զենքեր, այդ թվում`լազերային ղեկավարվող ռումբեր` 202-ից մինչև 910 կիլոգրամ, որոնք ունեն մինչև 18 կիլոմետր հեռահարություն, ինչպես նաև ES-30L ղեկավարվող հրթիռներ՝ մինչև 12 կիլոմետր հեռահարությամբ:
Breaking: Egypt's MoD announced that the Egyptian Armed Forces have carried out a preemptive strike against terrorist elements on the western strategic direction by targeting & destroying 21 SUVs loaded with terrorists, arms and ammunition at the borders with Libya. pic.twitter.com/ZPlUrZzqUN
— Mahmoud Gamal (@mahmouedgamal44) December 8, 2020










