Կադիրովի 20-ամյա դուստրը նշանակվել է Գրոզնիի նախադպրոցական կրթության վարչության պետ

09:42 • 12.12.20

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խադիջաթ Կադիրովան, նշանակվել է Գրոզնիի նախադպրոցական կրթության վարչության պետ: Այս մասին հայտարարել է հանրապետության խորհրդարանի ղեկավար Մագոմեդ Դաուդովն Instagram-ի իր էջում, գրում է Interfax-ը:

Նշենք՝ Կադիրովան ընդամենը 20 տարեկան է։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր նաև, նրա ավագ քույրը՝ Այշատը, նշանակվել է հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ: