ԱՄՆ Վիսկոնսին նահանգում դատարանը մերժել է նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու Թրամփի շտաբի հայցը

02:44 • 12.12.20

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի դատարանը մերժել է ավելի քան 220 հազար քվե անվավեր ճանաչելու և նոյեմբերին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հայցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Դատավոր Սթիվեն Սիմանեքը ուրբաթ կայացած դատական նիստի ժամանակ հաստատել է նահանգի երկու շրջաններում գրանցված ընտրական արդյունքների սերտիֆիկացումը: Այսպիսով, դատավորը հաստատել է ԱՄՆ Վիսկոնսին նահանգում նախագահական ընտրությունների արդյունքում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը: Նշվում է, որ Թրամփի շտաբը մտադիր է բողոքարկել այս որոշումը նահանգի Բաձրագույն դատարանում:

Գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ճանաչում նոյեմբերի 3-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և փորձում է վիճարկել դրանց օրինականությունը տարբեր նահանգների դատարաններում: