Ալիևն ու Էրդողանը գծում են Հայաստանի Հանրապետության սահմանները, դե իսկ Նիկոլն էլ գլուխը կախ հաստատում է այդ ամենը․ Հրանտ Մելիք–Շահնազարյանը

16:44 • 13.12.20

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում նշում է, որ Ալիևն ու Էրդողանը գծում են Հայաստանի Հանրապետության սահմանները, իսկ Նիկոլ Փաշինյան գլուխը կախ հաստատում է այդ ամենը։ Գրառման մեջ ասվում է․

«Facebook-ի հարգելի օգտատերեր,

Զուտ ուզում եմ տեղեկացնել, որ մինչ մենք քննարկում ենք Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում տեղի ունեցած դեպքերը ու «փորձում հասկանալ» թե Արցախի կոնկրետ որ շրջանում են գտնվում Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը, դավաճան Նիկոլը հեկտարներով տարածքներ է հանձնում թշնամուն ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Հենց այս պահին Ալիևն ու Էրդողանը գծում են Հայաստանի Հանրապետության սահմանները, դե իսկ Նիկոլն էլ գլուխը կախ հաստատում է այդ ամենը»։