Ընդդիմության հանրահավաքից առաջ Մինսկի մի շարք թաղամասերում վերահսկողությունը խստացվել է
Բելառուսի անվտանգության ուժերը վերահսկում են իրավիճակը Մինսկի՝ առավել հակաիշխանական տրամադրություններ ունեցող միկրոշրջաններում` կիրակի օրը նախատեսված ընդդիմության հանրահավաքից առաջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Կիրակի օրը բելառուսական ընդդիմությունն ամենախոշոր բողոքի ակցիաներն է անցկացնում: Վերջին շաբաթներին Մինսկում փոխվել է հանրահավաքների ձևաչափը. Բելառուսի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցող երթերի փոխարեն, տարբեր թաղամասերում տեղի են ունենում տեղային ցույցեր:
Կիրակի առավոտյան անվտանգության ուժերի հատուկ սարքավորումները լքել են իրենց հենակետերը և ցրվել են քաղաքում: Սարքավորումների շարասյուններին ուղեկցում են պետական խորհրդանիշներով մի քանի տասնյակ մեքենաներ, իսկ մետրոյի «Ուրուչյե» կայարանի տարածքում անվտանգության աշխատակիցներին դիմավորել են մի խումբ մարդիկ՝ պետական դրոշներով:
Արդեն հինգերորդ ամիսն է, ինչ Բելառուսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր: Դրանք սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո, որոնցում, ըստ ԿԸՀ-ի, հաղթել է պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը չի ընդունում այս արդյունքները և հաղթող է համարում Սվետլանա Տիխանովսկայային:










