Չեչնիայի տարածքում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել
Չեչնիայի տարածքում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գրոզնի քաղաքից 39 կմ դեպի հարավ, օջախը 60 կմ խորության վրա է եղել:
Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 00:29-ին:
Հաղորդվում է, որ ցնցումները զգացվել են ինչպես Չեչնիայի, այնպես էլ Դաղստանի, Ինգուշեթիայի, Հյուսիսային Օսիայի շրջաններում:
Ցնցումների հետևանքով հնարավոր վնասների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվել:










