Ֆիջիի մոտակայքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

14:04 • 13.12.20

5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում ՝ Ֆիջիի մայրաքաղաք Սուվա քաղաքից 697 կմ հարավ:

Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch կայքը` հղում տալով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղին:

Ըստ Ալթայի-Սայանի մասնաճյուղի գործառնական մշակման տվյալների՝ կիրակի օրը գրանցված երկրաշարժն էպիկենտրոնում ցնցումների ուժգնության սանդղակով գնահատվում է որպես «ավերիչ»: