Գերմանիայում կորոնավիրուսային իրավիճակի պատճառով պատրաստվում են խիստ կարանտին սահմանել. ТАСС
Գերմանիայի դաշնային ու տեղական իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել երկրում դեկտեմբերի 16-ից խիստ կարանտին սահմանելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Business Insider-ին:
Ըստ աղբյուրի՝ կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը պնդում է, որ նոր լոքդաունը սկսի գործել դեկտեմբերի 15-ից: Ժամկետները կհստակեցվեն դեկտեմբերի 13-ին:
Նախատեսվում է, որ մասնավոր տներում և բնակարաններում կթույլատրվի գտնվել միաժամանկ երկու ընտանիքի՝ առավելագույնը հինգ անձի: Սահմանափակումը մինչև 14 տարեկան երեխաներին չի վերաբերելու: Դեկտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում, հնարավոր է, թույլատրվի մեկ բնակարանում 10 անձի ներկայությունը:
Տարաձայնություններ կան կանցլերի և տարածաշրջանային իշխանությունների միջև մանկապարտեզների և դպրոցների հնարավոր փակման հարցում: Հաղորդվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև հունվարի 10-ը դպրոցական ուսուցումը կազմակերպվի առցանց եղանակով:










